«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան

Առաջիկա արտահերթ ընտրությունները լինելու են երկբևեռ։ Իր համակիրների հետ հանդիպմանը նման կանխատեսում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված ինձ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում, իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»,- ասել է Քոչարյանը։

Առկա տեսակետին, թե իշխանությունն արդեն սկսել է իր քարոզարշավը, իսկ ընդդիմությունը հետ է մնում, Քոչարյանը հակադարձեց. «Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։

Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ դրանցից մեկը կարող է լինելու է ՀՅԴ-ն։

Աղբյուր՝ Auroranews.am