Նոյեմբերի 10-ից հետո մեր առաջին Ապրիլի 24-ն է. Արմեն ԱՇոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Նոյեմբերի 10-ից հետո մեր առաջին Ապրիլի 24-ն է։
Երբ յաթաղանը վերածվեց բայրաքթարի։
Երբ հին ցավին գումարվեց նորը։
Երբ առաջին հայրենազրկմանը հաջորդեց երկրորդը։
Երբ նախնիների ոսկորներին ավելացան երիտասարդների աճյունները։
Երբ ներքին թուրքերը Եռաբլուրը դարձրեցին երկրորդ Ծիծեռնակաբերդ։”