Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն և հանգիստ:
Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին շուրջ։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ», – նշված է հաղորդագրության մեջ:
