Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի կալանքի միջնորդությունը. Գայանե Պապոյանը
Դատարանը ՄԵՐԺԵՑ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հայտնեց Ֆեյսբուքի իր էջում Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը:
«Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն!!
Կեցցեն արժանապատիվ դատավորները», — այս խոսքերով նա ավարտեց իր գրառումը:
Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի դեպքերով հարուցված քրգործի մասին է՝ խուլիգանության հատկանիշներով:

