Նիկոլի կիսադատարկ դահլիճը
Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո երեկվա համերգն անցել է կիսադատարկ դահլիճում: Ներկա են եղել նրա մի քանի թիմակից, կառավարության անդամներ ու մի քանի դիվանագետներ:
Պետական պաշտոնյա չհանդիսացող հրավիրյալները չեն ներկայացել: Սրահի մեծ մասը անվտանգության աշխատակիցներով է զբաղեցվել:
Նրա համար սա իհարկե մեծ պարտություն է, քանի որ հասկանում է, որ ինքը վարչապետի պաշտոնին նստած չի կարողացել դահլիճ ապահովել, այն էլ այս կարևոր օրով: Հրավիրված մարդիկ խուսափում են գալ դահլիճ, բա պատկերացնո՞ւմ եք, եթե լինի նախընտրական քարոզարշավ և Փաշինյանը չլինի վարչապետ այդ ժամանակ քանի՞ հոգի կցանկանա կիսել նրա հետ մոտեցող պարտությունը:
Սա լավագույն ցուցիչն է այն բանի, որ իշխանական բնազդով ապրող շատերը սպասում են նոր «թագավորի» և այլևս իրենց հեռու են պահելու գնացող ղեկավարց, հույս ունենալով, որ իշխանափոխությունից հետո նրանք կկարողանան գտնել նոր տերեր և մնալ համակարգում:
Դե իսկ Նիկոլն էլ որպես անվանի մանիպուլյատոր և մարդկային ռեսուրսի հետ աշխատելու փորձ ունեցող մարդ հասկանում է, որ ժամանակը եկել է ինքը շանս չունի մնալու և պետք է կազմակերպի իր անվտանգ հեռացումը: Հնարավոր է այսօր դրա մասին խոսվել է նաև ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
