Ամերիկահայերը կարող են «Օսկարով» տուն վերադառնալ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Sputnik Արմենիան հիշում է կինեմատոգրաֆիայի բնագավառում հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր հոլիվուդյան ամենավառ աստղերի դիտարժան հանդերձանքները:

Ապրիլի 25-ին (Երևանի ժամանակով՝ ապրիլի 26-ի գիշերը) «Դոլբի թատրոնում» անցկացվելու է «Օսկարի» 93-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ի դեպ, կինոյի ասպարեզում այս հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն երկու ամերիկահայ գործիչներ։

Մադլեն Շարաֆյանի «Burrow» («Բույնը») ֆիլմն առաջադրված է «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

«Judas and the Black Messiah» («Հուդան և սև մեսիան») ֆիլմն առաջադրված է միանգամից 6 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկը մեր հայրենակից Սև (Սևակ) Օհանյանն է։

«Օսկարը» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակն է, որը հանձնվում է 24 հիմնական անվանակարգերում։

«Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսի «Ռուզվելտ հոթելում»՝ 1929 թ. մայիսի 16-ին, տևել է ընդամենը 15 րոպե: Արձանիկի բնորդը եղել է ժամանակի հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսը:

Առաջին անգամ մրցանակաբաշխության ժամանակ «Օսկար» անունը կիրառվել է 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։ Մինչև այսօր ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու հենց այս անունն ընտրվեց։

Մինչ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունն առաջարկում ենք մեր վերհիշել նախորդ տարիներին հոլիվուդյան աստղերի վառ կերպարները։