Մեր Սուրբ նահատակների հիշատակը պահանջում է ոչ միայն խնկարկում, այլև պայքար. Գևորգ Գևորգյան

Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ Ազգային Ճակատը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակներին նվիրված, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապրիլի 26-ին, ներկայացնելու է Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ»-ը։

Մեր Սուրբ նահատակների հիշատակը պահանջում է ոչ միայն խնկարկում, այլև պայքար՝ հանուն ազգային արժեքների, պայքար՝ հանուն ազգային պետության և պայքար՝ հանուն արժանապատիվ Հայաստանի։»
May be an image of 1 person