Չինաստանը քննարկում է «Զինվորական անձնակազմի պատվի և հեղինակության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

 

Չինացի օրենսդիրները քննարկում են ռազմական անձնակազմի պատիվն ու հեղինակությունը պաշտպանելու օրենքի նախագիծը: Զինվորական անձնակազմի կարգավիճակի, իրավունքների և շահերի պաշտպանության մասին այս օրինագիծը երկուշաբթի օրը ներկայացվել է Պեկինում Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի հերթական նիստում քննարկմանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ըստ նախագծի ՝ ոչ մի կազմակերպություն և ոչ մի անհատ չի կարող որևէ կերպ ստորացնել կամ նվաստացնել ռազմական անձնակազմի պատիվը, ինչպես նաև վիրավորել կամ նսեմացնել նրանց հեղինակությունը:

Դրան զուգահեռ արգելվում է նաև դիտավորյալ վնասել և պղծել ռազմական անձնակազմի պատվո կրծքանշանները: