Լևոն Տեր–Պետրոսյանի կոչը քաղաքական ուժերին, ՀՀ նախագահին, ՍԴ դատավորներին

Անդրադառնալով ՀՀ նախագահին, ՍԴ դատարանին և քաղաքական ուժերին ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին, 168.am-գրում է.

«Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։»