Պուտինը զորահավաքի մասին հրաման ստորագրեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ՌԴ պահեստազորում գտնվող քաղաքացիներին 2021 թվականին զորահավաքի կոչի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալին:

Հրամանագրին համապատասխան, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Քաղաքացիները կանչվում են ՌԴ Զինված ուժերում ու անվտանգության դաշնային ծառայությունում զորահավաքին մասնակցելու համար: