Մարս տոմսի մոտավոր արժեքը 100-500 հազար դոլար եւ զոհվելու վտանգ. Իլոն Մասկ

 

SpaceX-ի ղեկավարը Իլոն Մասկը չի կարծում, թե Մարսը գաղութացնելու համար կուղեւորվեն առաջին հերթին հարուստները, որոնք որոշել են փախչել Երկիր մոլորակից: «Անշուշտ, մարդկանցից ոմանք կմահանան Մարսի նվաճման սկզբում ՝ վտանգների պատճառով», — ենթադրեց Իլոն Մասկը Xprize հիմնադրամի տնօրեն Փիթեր Դիամանդիսի հետ զրույցում, գրում է «Hightech+»-ը:

Մասկը նշել է, որ դեպի Մարս տոմսի մոտավոր արժեքը չի հասնում 500 000 դոլարի, եւ նույնիսկ հնարավոր է, որ 100 000-ից էլ պակաս լինի: Նրա խոսքով՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրի ցանկացած բնակիչ կկարողանա վաճառել իր տունը Երկրի վրա եւ այդ փողերով տիեզերական ճանապարհորդության մեկնել։