Տղամարդկանց վոլեյբոլի 2021թ ՀՀ առաջնությունում ՖԻՄԱ-ն ընդհատեց ՀՀ փոխչեմպիոն ԲԿՄԱ-ի հաղթարշավը

Iravunk.com-ը գրում է.

«Ապրիլի 25-ին Երևանում   ԲԿՄԱ մարզադահլիճում կայացան  ՀՀ վոլեյբոլի տղամարդկանց 2021 թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-ին  շրջանի  4 –րդ տուրի    հանդիպումները:  Տուրի կենտրոնական խաղում  ՀՀ  չեմպիոն կոչման  գլխավոր  հավակնորդներ`   ՀՀգործող փոխչեմպիոն Երևանի ԲԿՄԱ-ի և 2020թ ու 2021թ ՀՀ  գավաթակիր ՖԻՄԱ-ի    միջև: Մինչ այդ ընթացիկ առաջնությունում այս երկու թիմն էլ անպարտելի էին:  Կարեն Ասմարյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ԲԿՄԱ-ն 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ   հանդես եկող ՖԻՄԱ-ն էլ անցկացրած 2 խաղում 2 անընդմեջ հաղթանակ էր տարել: Լրաված ու դրամատիկ ընթացք ունեցած մրցամարտում    համառ  ջանքերի գոնով 3:2 հաշվով հաղթանակ տոնեց  ՖԻՄԱ-ն, որը ընդհատեց ԲԿՄԱ-ի հաղթարշավը:

Տուրի 2-րդ  խաղում   ԽՄՕՄՄ-ն  3:0 հաշվով առավելության հասավ    Գյումրի    թիմի նկատմամբ :

Այս տուրում  խաղից ազատ էր   նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր ՃՇՀԱՀ-ն(Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի) թիմն ,որը նախորդ 3 տուրերում 3 անընդմեջ պարտություն  էր կրել, այդ   թվում 0:3 հաշվով Գյումրիի թիմից:

Տղամարդկանց   վոլեբոլի 2021թ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը  մեկնակել է ապրիլի 3-ին:Չեմպիոն կոչում վիճակում է 5 թիմ: Հարգելի պատճառով ստուգատեսին չի մասնակցում ՀՀ   գործող չեմպիոն`Արցախի   թիմը:

Հիշեցնենք, որ  2020թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով  ՀՀ առաջնություն չի անցկացվել: Իսկ առայժմ անցկացված վերջին`2019թ ՀՀառաջնությունում  չեմպիոնի կոչմանն արժանացել է  Արցախի ընտրանին էր,որն այս անգամ  հարգելի պատճառով առաջնության չի մասնակցում:

2019թ փոխչեմպիոնը ԲԿՄԱ-ն է, իսկ  ՃՇՀԱՀ-ն էլ  բրոնզե մեդալակիրն է:

Երկրի բազմակի չեմպիոն ՖԻՄԱ-ն  վերջին   երկու  ՀՀ  առաջնություններին չէր մասնակցել, սակայն վերսկսելով մարզումները կարողացել է` 2020թ և 2021թ դառնալ ՀՀ գավաթակիր:

Առաջնության 1-ին շրջանի      հաջորդ`5-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 1-ին և 2-ին`

Մայիսի 1-ին` ԽՄՕՄՄ-   ՃՇՀԱՀ,

Մայիսի 2-ին` Գյումրի –ՖԻՄԱ:

Խաղից ազատ է ԲԿՄԱ-ն:

Առաջնության 2-դ շրջանը կկայանա հունիս ամսին:

Ի  դեպ, մայիսի 10-ից մեկնարկում է նաև  կանանց վոլեյբոլի 2021թ ՀՀ բարձրագույն խմբի առաջանությունը: Այս ստուգատեսը  կանցկացվի  3շրջանով:

ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»