Աննա Հակոբյանը դատարանում հաղթել է Լենա Նազարյանի ամուսնուն
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ վարչական դատարանի դատավորը բավարարել է Աննա Հակոբյանի հայցը։ Նրան պետք է վճարեն նաև հարկադիր պարապուրդի համար։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik․ Պետական գույքի կառավարման կոմիտեում զբաղեցրած պաշտոնից երկու տարի առաջ ազատված Աննա Հակոբյանը, որը ՎԵՏՕ ընդդիմադիր շարժման անդամ է, հաղթել է դատարանում։
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում։ 2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից», — Facebook-ում գրել է Հակոբյանը։
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարել է Հակոբյանի հայցը և անվավեր ճանաչել վերջինիս աշխատանքից ազատվելու հրամանը, վերականգնել նրան նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:»
