Մերժեք կապիտուլյանտին, եթե ձեր մեջ կա գոնե մի փոքր հայրենասիրություն․ Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության ախագահ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանը քանդած և Արցախը հանձնած դավաճանը ի՞նչպես պետք է Հայաստանը կառուցի նորովի, նա միայն կարող է երբեմնի պետությունից մնացած փշրանքները նորովի կործանել:

Հողատու դավաճանին քվե տվող, դու նրան ընտրելով տալու ես աշխարհին քո համաձայնությունը կատարված ողբերգության համար և լինելու ես նրա անիծյալ մեղսակիցը, ում հայի սերունդները երբեք չեն ներելու:

Հողատու կապիտուլյանտի հետ պայմանավորվող դու նույն հանցակիցն ես լինելու ինչ նրան սատարող յուրաքանչյուր մարդ:

Հրաժարվեք նրանից, մերժեք նրան, եթե ձեր մեջ կա գոնե մի փոքր հայրենասիրություն, արեք դա հանուն ձեր երեխաների,արեք դա հանուն ձեր նախնիների մի պղծեք հայի անունը, աշխարհը մեզ է նայում, մենք ունենալու ենք արժանապատվություն, թե՞ համաձայնվելու ենք կապիտուլյանտ դավաճանի ստեցծած իրականության հետ»: