Առողջապահության նախարարն ու փոխվարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասուլիսում ասաց Ավինյանը՝ պարզաբանելով նաև, թե ինչու են հենց այդ պատվաստանյութն ընտրել:

«Պատվաստանյութը հատուկ ենք ընտրել, որովհետև ամենաշատ սուտ լուրերը հենց դրա վերաբերյալ են տարածվում: Մոտավորապես 200 մլն դեպքից բացասական դեպքերն ընդամենը մի քանի տասնյակ են եղել»:

Yerkir.am