ՀՅԴ երեկվա հայտարարությունից հետո այսօր ՀՅԴ անկյունաքարային դեմքերը կանչվել են հարցաքննության․ փաստաբան —

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։

Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։

Եվ օ՜ հրաշք։

Այսօր՝ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝

Իշխան Սաղաթելյանը,
Արծվիկ Մինասյանը,
Գեղամ Մանուկյանը,
Տարոն Տոնոյանը,
Գերասիմ Վարդանյանը։

Совпадение?
Не думаю».