Աշոտյան․ Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը իր Ֆեյսբուքյան էջում ի գիտություն լրագրողների հայնել է, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
“Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, տեղեկացնում եմ, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Նիստից հետո պատրաստ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։
Շահագրգիռ լրատվամիջոցներին ժամը 20:30-ին հրավիրում եմ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մամլո սրահ”, — գրել է նա։