Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին զրահատեխնիկա ու կործանիչներ են կուտակվում
Analitik.am-ը գրում է.
«Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին, որտեղ ավելի վաղ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ռազմական տեխնիկա են տեղափոխում: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:
Համացանցում հայտնված տեսանյութերում մասնավորապես երևում են ՀՄՄ-ներ: Բացի դրանից, ականտեսները պնդում են, որ հակամարտության գոտի են տեղափոխվում նաև զրահատեխնիկա ու կործանիչներ:
Հավելենք, որ միջադեպի արդյունքում Ղրղզստանի մեկ քաղաքացի է մահացել:»
