Գերմանիան շտապում է ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղը
Hraparak.am-ը գրում է.
«Գերմանիան ցանկանում է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղը եւ այն սկսել շահագործել: Այս մասին հայտարարել է Սաքսոնիայի երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը: Ըստ քաղաքական գործչի խոսքերի, որը մեջբերում է ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիան նախկինի նման կարիք ունի Ռուսաստանից հուսալի գազամատակարարման: «Եվրամիության գազաի պահանջարկի քառասուն տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ուստիեւ մենք կուզենայինք որքան կարելի է արագ ավարտին հասցնել եւ շահագործել «Հյուսիսային հոսք — 2» գազամուղը»,- ասել է Կրեչմերը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում ներկայացվել է բանաջեւի նախագիծ, որը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանից նավթ եւ գազ գնելուց, որպես Մոսկվային ճնշելու միջոց այն դարձնելով: Այն նաեւ կոչ է անում նշված գազամուղի շինարարությունը հասցնել ավարտին: Սակայն Գերմանիան, կարծես թե իր հաշվարկներն ունի եւ մտադիր չէ համաեվրոպական այս նախագծերին լուրջ վերաբերվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f864724cfb03322bbbd82c1c55adcd1b»
