Ինչո՞ւ է Բայդենը ճանաչել Հհայոց ցեղասպանությունը. Պետդումայի պատգամավորը մտահոգ է Թուրքիայի համար
Hraparak.am-ը գրում է.
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել նրան, որ ամերիկյան դատարաններում բազմաթիվ հայցեր ներկայացվեն ընդդեմ Թուրքիայի: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, մտահոգություն հայտնելով, որ այդ իրավիճակը վտանգավոր կարող է լինել Թուրքիայի համար:
«Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել բազմաթիվ դատական հայցերի ընդդեմ Թուրքիայի, ինչը Անկարայի համար չի կարող լինել անվտանգ»,- ասել է Սլուցկին: Նա նշել է, որ Անկարայի անհնազանդ կեցվածքն ԱՄՆ հանդեպ զայրացնում է ամերիկյան ղեկավարությանը: Հատկապես, ըստ Անկարայի համար խիստ մտահոգված Սլուցկու համար, կարող է ամերիկյան վարչակազմին զայրացնել Անկարայի համագործակցությունը Մոսկվայի հետ, ինչպես նաեւ ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/74e42461bd0f80b4f1059b723dd51613»
