Քաղաքի բանուկ մասերում կգործեն Կովիդ 19-ի թեստավորման շարժական թիմեր. Ավինյան
Hraparak.am-ը գրում է.
«Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ»,- գրել է Ավինյանը։»
