Լիբիայի վարչապետը նախազգուշացրեց պատերազմի վերսկսման հավանականության մասին

 

Որոշակի շրջանակներ փորձում են վերակենդանացնել Լիբիայում պատերազմի պատրույգը: Այս մասին հայտարարել է Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն Տրիպոլիից արեւելք գտնվող Տաջուրա շրջանի պատգամավորների ու հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Այսօր մենք կարող ենք խոսել պատերազմի ավարտի մասին, բայց կան մարդիկ, ովքեր փորձում են վերստին վերսկսել այն», — ասաց կառավարության ղեկավարը: