ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել

 

ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին կառավարությունից։

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», — նշեցին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։