«Իմ քայլը» խմբակցության ցուցակում ընդգրկված են նաև Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը
1 Մայիսի, 2021
Ըստ Slaq.am-ի հավաստի աղբյուրների «Իմ քայլը» խմբակցության ցուցակի 6-րդ համարը գործարար Խաչատուր Սուքիասյանն է լինելու, իսկ 7-րդ համարը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ ս․թ․ հունիսի 20-ին Հայաստանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: