Կապիտուլյանտը արտակարգ ռեժիմով ԱԺ օրենք է բերում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կապիտուլյանտը արտակարգ ռեժիմով ԱԺ օրենք է բերում

Ըստ այդ օրենքի փոփոխության քարոզարշավին իրենց մի թթու խոսք ասող քաղաքացուն պատրաստ են քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ լավ հասկանում են, որ ուր էլ գնան, բացի հայհոյանքից ու անեծքից ուրիշ բանի չեն արժանանալու:

Ու սրանք էս ողորմելիները մտածում են, որ մարդ բռնելով ձայն են տանելու, մի հատ էլ հաղթելու են:»