Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ-Վանեցյան դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով պատերազմից հետո լքել է «Իմ քայլը» խմբակցությունը, կզբաղեցնի ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակոըմ 3-րդ տեղը և լինելու է ցուցակի առաջին կին թեկնածուն։ Այս մասին գրում է Civic.am-ը:
Հիշեցնենք, որ նախնական շրջանում պայմանավորվածություն է եղել, որ Թովմասյանը կզբաղեցնի դաշինքի 2-րդ կին թեկնածուի տեղը, սակայն ինչ-ինչ պատճառներով կատարվեց վերադասավորում։
