Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք կատարեց ջրի վրա գիշերվա պայմաններում
Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք կատարեց կիրակի գիշերը ՝ Միջազգային տիեզերակայանից չորս տիեզերագնաց հասցնելով Երկիր: Ամբողջ թռիչքը տևեց 6,5 ժամ: Նշվում է, որ սա ամերիկյան նավի առաջին գիշերային վայրէջքն է ջրի վրա 1968 թվականից ի վեր: Բացի այդ, խոսքը գնում է SpaceX մասնավոր ընկերության կողմից NASA տիեզերական գործակալության հետ կոնտրակտով իրականացված առաջին կանոնավոր անձնակազմի առաքելության մասին, տեղեկացնում է Euronews-ը:
«SpaceX-ը և NASA-ի թիմը իրականացրել են մարդկանց վերադարձը տիեզերքից Միացյալ Նահանգներ, — ասաց Հանս Քոնիգսմանը, SpaceX-ի թռիչքների անվտանգության հարցերով խորհրդական, — Կարծում եմ, որ սա հիանալի ձեռքբերում է, որով մեզանից շատերը կարող են հպարտանալ ամբողջ կյանքը»:
Նավի վրա գտնվում էին երեք ամերիկացի և մեկ ճապոնացի տիեզերագնաց: Նրանք ուղեծրում անցկացրին շուրջ վեց ամիս: Այժմ տիեզերակայանում շարունակում է աշխատել յոթ հոգանոց անձնակազմը. երեք ամերիկացիներ, երկու ռուսներ, ֆրանսիացի և ճապոնացիներ:
