Երևանում բախվել են Mitsubishi Pajero-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու նրա 4-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցներ — shamshyan.com

 

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են մոտոցիկլն ու Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մոտոցիկլի ուղևոր երեխան, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: