Սիրիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու
Hraparak.am-ը գրում է.
«Սիրիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Թեկնածուներն են՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ-Ասադը, Աբդդալլահ Սալլյում Աբդալլահը եւ Մահմուդ Ահմադ Մերիին։ Սիրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Մոհամմադ Լյահամը հայտարարել է, որ երեք օրվա ընթացքում նախնական թեկնածություն առաջադրածները, որոնք ՍԴ կողմից չեն հաստատվել, կարող են իրենց բողոքարկումն իրականացնել։
Նշենք, որ թեկնածուները պետք է ստանան խորհրդարանի առնվազն 35 պատգամավորի աջակցություն։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Սիրիայում տեղի կունենան մայիսի 26-ին։»
