Նիկոլը ծաղրեց Չինաստանին

Կա՞ արդյոք  մի այլ երկրի ղեկավար, որ իր երկրի խորհրդարանում բացահայտ ծիծաղի չինական ապրանքների վրա, ավելին՝ ծիծաղի և խրխջա չինական պատվաստանյութի վրա:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իր ծիծաղով բացահայտ ծաղրեց չինական պատվաստանյութը, հետևաբար կարելի է ենթադրել, որ, քաղաքականության լեզվով ասած, նա ծաղրեց  Չինաստանին:

Մի պահ ծաղրելուց  առաջ պատկերացնենք  Չինաստանը  ինչ է աշխարհի և մեզ համար:

Չինաստանը իր տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում:

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք,  Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է:

Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը:

2.3 միլիոն ակտիվ զորքով Չինաստանի ազգային ազատագրական բանակը հանդիսանում է աշխարհի խոշոր ռազմական ուժերից մեկը, որը վերահսկվում է ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի կողմից:

Որպես միջուկային զենք ունեցող երկիր Չինաստանը համարվում է տարածքային հզոր ռազմական ուժ և պոտենցիալ ռազմական գերուժ

Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ամենամեծ ՀՆԱ-ն, որը ամբողջ գումարը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կազմում է 10.380 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Բնակչության մասին էլ խոսք չկա՝ միլիարդից ավել բնակչություն, մոտ 1,4 մլրդ:

Հիմա մի փոքր պատերազմում իր սեփական բանակը կործանած և կապիտուլացված ղեկավարը ի լուր աշխարհի ծաղրում է նման գերտերությանը, որն ի դեպ ունի բարեկամական հարաբերություններ և լուրջ տնտեսական հնարավորություններ մեր ժողովրդի կենսակերպը լավացնելու իմաստով:

Սպասենք իմաստուն չինացիների պատասխանին…

Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան