«Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները վռնդել են Վիտալի Բալասյանին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի Մարտունիում ադրբեջանցիների պահանջով մինչև մայիսի 9-ը պատրաստվում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը։

Mediaport-ի տեղեկություններով՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, թե իբր արձանը վերանորոգելու կարիք կա, պետք է հանել, հետո հետ դնել տեղը։

Մարտունեցի երիտասարդները, սակայն, թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սավանը։ «Արձանը վերցնողին կխփենք»,-ասել են մարտունեցիները՝ բառացիրոեն վռնդելով Բալասանյանին քաղաքից:

Քիչ առաջ էլ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է, թե իբր արձանը հանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ իրականությունն այն է, որ Արցախի նախագահի խոսնակը սովորության համաձայն ստում է։