3 գերիների վերադարձը տեղի ունեցավ բացառապես Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ. Բորիս Ավագյան

Ինչպես հաղորդեցինք, քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է  կատարել  ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Բաքվից Հայաստան են տեղափոխվել  3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության  եւ  Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։

Հիշեցնենք ռազմագերի անունները․ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։