Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, իսկ ծաղիկները `Անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։