Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

Pastinfo.am-ը գրում է.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:»