Լավագույն ըմպելքիները հորմոնալ ֆոնը կարգավորելու համար

Հորմոնալ ֆոնի կայունությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այս կամ այն հորմոնի մակարդակի ախտաբանական բարձրացումը կամ նվազումը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման: Միևնույն ժամանակ հորմոնալ դիսբալանսն ամենատարածված խանգարումներից մեկն է, որը հատկապես հաճախ է հանդիպում կանանց շրջանում և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ:

Հորմոնալ ֆոնն ազդում է կանանց օրգանիզմի ու առողջության այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսին են քաշը, հասակը, կմախքի կազմվածքը, մաշկի վիճակն ու անգամ մազերի գույնը, ուստի այն վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։ Այդ բալանսի խանգարումը կարող է լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, ուստի Hronika.info կայքը ներկայացրել է երեք ըմպելիք, որոնք օգնում են կարգավորել հորմոնալ ֆոնը։

Կիտրոնով գոլ ջուր

Այս պարզ ու օգտակար ըմպեիքն օգնում է մաքրել օրգանիզմը շլակներից ու տոքսիններից, բարելավում է մարսողությունն ու պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ Պարզապես հարկավոր է կես կիտրոնի հյութն ավելացնել մի բաժակ գոլ ջրին ու ամեն օր խմել ստացված ըմպելիքը։ Կիտրոնը պարունակում է լեպտին, որը կարգավորում է էներգետիկ փոխանակությունը։

Ազնվամորու տերևներից պատրաստված թեյ

Մասնագետների խոսքով՝ ազնվամորու տերևներից պատրաստված թեյը դրական ազդեցություն է ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա, ինչի շնորհիվ դաշտանն ու անգամ ծննդաբերությունն ավելի հեշտ են անցնում։ Հորմոնալ ֆոնը կարգավորելու համար բավական է օրական 3 բաժակ ազնվամորու թեյ խմել, իսկ այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ ազնվամորու տերևներին ավելացնել 200 մլ եռման ջուր ու թրմել 10 րոպե։

Քրքումով կաթ

Կանանց օրգանիզմի համար շատ օգտակար է նաև քրքումով կաթը։ Այն ամրապնդում է իմունային համակարգը, օգնում է կարգավորել հորմոնների մակարդակը և բարելավում է արյան շրջանառությունը։ Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ քրքումին ավելացնել մի փոքր ջուր, դնել թույլ կրակին ու եփել 8-10 րոպե մինչև ստացվի համասեռ խյուսանման զանգված։ Այնուհետև կաթը տաքացնել, ավելացնել ստացված խյուսից մի գդալ, լավ խառնել ու խմել։

Աղբյուր՝ Tert.am