Ադրբեջանը հայտնել է բանակի կորուստները Ղարաբաղյան պատերազմի ընթացքում
Ադրբեջանի ՊՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Ղարաբաղում պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների զոհերի թիվը հասել է 2895-ի, տասնինը համարվում է անհայտ կորած:
«Պետք է նշել, որ աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման և նույնականացման ուղղությամբ», — ասացին ռազմական գերատեսչությունից:
