Ամերիկացի ծովակալը պատմեց ՆԱՏՕ-ի քայլերի մասին `Մոսկվայի ու Կիեւի պատերազմի դեպքում
Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ պատերազմի դեպքում Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն «կտրականապես առարկելու են, բայց ոչ մի գործողություն չեն ձեռնարկելու»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ, Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg- ի համար հոդվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինան չի ընկնում ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքի ներքո՝ «մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա», — բացատրեց նա:
Ըստ Ստավրիդիսի, հարաբերությունների սրման դեպքում Սեւ ծովում կարող է բախում տեղի ունենալ: Նա ենթադրեց, որ հնարավոր պատերազմում Ռուսաստանը կօգտագործի արագընթաց պարեկային նավակներ՝ թևավոր հրթիռներով, և ուղղաթիռներ՝ հատուկ նշանակության ջոկատներ նավերից և դիզելային սուզանավերից տեղաթոխելուհամար։
