Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության ժամանակ քաշքշել են լրագրողին
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հայորդիներին։ Լրագրողների հարցին՝ ինչ է զգում ինքը Եռաբլուրում, ինչ խղճով է այդտեղ, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել։ Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ լրագրողին, ավելին՝ սկսեցին քաշքշել նրան։
