Նիկոլի իշխանության վերջին օրը
Այսօր արդեն Նիկոլը վերջին անգամ չի ընտրվի այս խայտառակ խորհրդարանում և հենց այդ պահից կսկսվի նոր ԱԺ մտնելու և իշխանության համար պայքարը:
Այն որ Փաշինյանը ցանկանում է կրկին ընտրվել կասկած չի հարուցում, բայց Քոչարյանի երեկվա հանրահավաքից հետո դժվար է պատկերացնել ի՞նչ է ասելու Նիկոլը իր ընտրողներին, երբ երեք տարի շարունակ Քոչարյան էր դատում և մարտի 1 բացահայտում, ի՞նչ է պատասխանելու իր ֆանատներին, ում խոսք էր տալիս բանտարկել բոլոր «թալանչիներին»: Այո, իհարկե ոչինչ: Նա այլևս ասելիք չունի:
Քոչարյանի տպավորիչ հանրահավաքից հետո չի բացառվում նման հանրահավաք անի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը և երկու այս ընդդիմադիր բևեռների քայլերից հետո նիկոլը ավելի է ընկճվելու, իսկ ժողովուրդը, որը մտածում էր, որ իշխանությունը ամեն դեպքում դեռ ունի բավարար ձայներ կհասկանա, որ դա միֆ էր,չկա նման բան նրանք վերջացած են:
Իրականում հետ են գալիս նախկինները, իսկ վաղը Նիկոլի իշխանության վերջին օրն է, այն Նիկոլի, ով 3 տարում քանդեց ու կործանեց մեր անկախ պետության 30 տարվա ստեղծածը:
հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
