Արա Սահակյանը չի բացառում, որ «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքն ու Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը միավորվեն — Azatutyun.am (տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը չի բացառում, որ «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը միավորվեն։
Սահակյանն ընդգծեց՝ այս պահին քննարկումներ չկան, բայց որոշ շփումներ ՀԱԿ-ի հետ եղել են։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը վերահաստատեց՝ պատրաստ են քննարկելու միավորման ցանկացած առաջարկ, իսկ անձամբ իր կարծիքով՝ միավորումները որքան լայն լինեն, ավելի հեշտությամբ կազատվեն «այս չարիքից»։
Արա Սահակյանի հետ հարցազրույցից մի հատված ստորև․
