Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ էշով եկած իջևանցուն

 

ՀՀ ԱԺ շենքի մոտ էշով եկած իջևանցուն ոստիկանության ծառայողները քիչ առաջ բերման ենթարկեցին։ ԱԺ շենքի մոտ գտնվող ոստիկանության ծառայողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավանակին կտեղափոխեն համապատասխան վայր։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ իջևանցին էշով եկել է ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու համար։

«Հին հայկական ավանդույթ ունենք՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր իջևանցին։