Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա. Միքայել Մինասյնա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ 2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր և օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։

#antinikol  շարժման նպատակների մասին մանրամասն խոսել եմ նախորդ գրառմանս մեջ։ Կրկնում եմ՝ այն վերքաղաքական է, վերկուսակցական  և հանուն արժանապատիվ ապագայի։

Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանը շարժման մեկնարկի հոլովակ է պատրաստել, դուք էլ պատրաստեք ձերը: Վստահ եմ՝ սա սկիզբն է մեծ ալիքի. յուրաքանչյուրս ինչ կարող ենք՝  հոլովակներից մինչև ակցիաներ, հանրային միջոցառումներից մինչև անձնական օրինակի ցուցադրում, պարտավոր ենք անել, որպեսզի բացենք մեր մոլորյալ հայրենակիցների աչքերը և հետ պահենք նրանց դեպի ինքնակործանում տանող ճանապարհից։

Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին և կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ։ Այլևս չկա սպասելու ժամանակ և իրականությունից փախնելու տարբերակ:

Հայրենիք հանձնած, թշնամու առջև ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։

Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա։

Դե՞մ ես Նիկոլին, միացի՛ր։»

#antinikol