Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Twitter- ում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական էջը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բաքվում: Ավելի վաղ կայացել է Լավրովի հանդիպումը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
