Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել։ Թաղապետարանի աշխատակիցները, տեսնելով լրագրողներին, շտապ փակեցին աշխատասենյակների դռները։

Թաղապետարանի հողօգտագործման բաժնի պետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջադեպի ընթացքում կողքի սենյակում է եղել, ձայներ է լսել, ոստիկանություն և շտապ օգություն է կանչել։

«Շատ կուզեի պատմել, թե ինչ է տեղի ունեցել, բայց հիմա չեմ կարող խոսել, քանի որ գործը իրավապահները պետք է քննեն»,- նշեց նա։

Լրագրողները թաղապետարանի այլ աշխատակիցների ևս մոտեցան, սակայն նրանք ևս ասացին, որ որևէ բանից տեղյակ չեն, ներկա չեն եղել։

Աղբյուր՝ Panorama.am