Իշխանությունը 90 միլիոն դոլար չգտավ Панцирь ՀՕՊ համակարգով Արցախի երկինքը փակելու համար, բայց ինքն իրեն պարգևատրելու 150 միլիոն դոլար հեշտությամբ գտավ. Արսեն Բաբայան

 

«Հայրենիք» Կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:

Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Հիշեցնեմ, որ այս իշխանությունը դեռ 2019-ին մեզ խաբում էր, թե լիարժեք փակել են օդը:

Панцирь ՀՕՊ համակարգի 1 միավորի գինը շուրջ 15 միլիոն դոլար է: Այդպիսի 6 համակարգ գնելու դեպքում պետք է վճարեինք ընդամեմը 90 միլիոն դոլար:

90 միլիոն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի:

Այս իշխանությունը 2019 թվականին ինքնապարգևատրվել է շուրջ 150 միլիոն դոլարով:

Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ…»