Հայտնի է՝ ովքեր են Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծռկտուքի մասնակիցները. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Աղբյուր՝ News.am

«Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:

NEWS.am-ը տեղեկացավ, որ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը գտնվում է արձակուրդում։

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում եւ հրաժարվեց մեկնաբանություն տալ։»