«Անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
Նման կոչով իր ֆեյսբուքյա էջում հանդես եկավ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Նա նշել է, որ ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը և թվարկեց.
- Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա և Գիտխորհրդի գրավում
- Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց
- Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց
- Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց
- 100-ամյակ միջոցառումների տապալում
- ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում
- Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում
- Եվ այլն
«Այս բոլոր փուլերում համալսարանական կորիզը պայքարել է, որ բուհը զերծ լինի նիկովիդից: Բայց այս ամենը ավելի է բարդանալու, եթե արտահերթ ընտրությունների այս հիվանդությունը հաղթանակ տոնի: Իհարկե ինչ էլ լինի մայր բուհի համար պայքարելու ենք, բայց այդ պոտենցիալն ու ժամանակը անսպառ չեն, իսկ մեկ օրվա քանդածը վերակառուցելու համար տարիներ են պետք:
Ուստի իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա», — որպես եզրակացություն նշեց նա:
