Հայ դատապարտյալները երրորդ տեղն են գրավել շախմատի միջազգային մրցաշարում

News.am-ը գրում է.

«Մայիսի 11-ին անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների մասնակցությամբ, hաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:»