«Նրանք (ամերիկացիները) չափազանց տարօրինակ են իրենց պահում: Մեր կողմից դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար նշանակված անձին թույլ չեն տալիս մուտք գործել Վաշինգտոն, ընդ որում՝ առանց որեւէ պատճառաբանության բացատրության: Խոսքը մեծ փորձ ունեցող դիվանագետի մասին է, ով ավելի վաղ համանման պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի եւս երկու դեսպանատներում: Եվ ԱՄՆ-ն պարզապես վերադարձրել է վիզայի համար այս անձի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ նույնիսկ չմեկնաբանելով դրանց մերժման պատճառը: Այնպես որ, դա ռուսական նախաձեռնություն չէ»,- նշել են ԱԳՆ-ում: