Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ․ Վազգեն Մանուկյան
Մայիսի 14-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստը` հետագա անելիքները քննարկելու նպատակով:
«Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ», — նշում է Վազգեն Մանուկյանը քիչ առաջ տարածված հայտարարության մեջ:
